Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ Այս մասին հայտնել է Վայոց Ձարի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։
ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»,-նշված է մարզպետի գրառման մեջ։
Նշենք, որ այսօր համացանցում կադրեր էին հայտնվել, թե որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։