«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից:
Նշվում է, որ սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը:
«Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին: Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի հանրապետության Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Արեգը ընտանիքի երկրորդ որդին է»,-նշված է հաղորդագրության մեջ: