ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ հարցումներին։
«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2021թ․ մարտին ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և պաշտպանության նախարարությունը չի նախատեսում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը։ Հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել էր վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը: