Այս պատերազմի հետևություններից մեկն էլ այն է, որ մենք հասկացանք, որ մեզ վերևից էլ են նայում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ կուսակցության ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Ադրբեջանական կողմը մեզ հետևում է նաև արբանյակների միջոցով։ Համոզված եմ նաև, որ մեր հնարավորությունները հերիքել են միայն հեռախոսային կամ ռադիոկապին հետևելուն։ Մենք մարտական լիակատար գործողություններ ենք մղել»,- նշեց պատգամավորը։