Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն՝ ս.թ. սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում կանցկացվի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունը։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության և դրա նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ: