ԶՈւ ավիացիան 30 տարեկան է: Անտեսելով կյանքին սպառնացող վտանգը՝ նրանք օր ու գիշեր կատարել են մարտական առաջադրանքները, մարտադաշտ են հասցրել դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողներին, տարհանել ու փրկել հարյուրավոր մարդկային կյանքեր:
Գերլարված պայմաններում հայ օդաչուները օրեկան մի քանի թռիչքներ են իրականացրել՝ ամեն անգամ զարմանալով ու գոտեպնդվելով վիրավոր տղաների ոգով:
«Խաղաղությունն ասոցացվում է սպիտակ աղավնու հետ, բայց ցանկալի ու պարտադրված խաղաղությունը միշտ էլ արծիվներն են բերում»,-նշել է օդաչուներից մեկը:
Մանրամասները՝ «Զինուժի տեսանյութում»: