Յուրաքանչյուր հայ պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը. «Ռազմագիտության» դասերին սիրով են մասնակցում:
Զենքը քանդել հավաքել հմտություններին դասարանում տիրապետում են բոլորը:
«Մենք մեծ սիրով սերտում ենք նախնական զինվորական պատրաստության դասերը, քանի որ մենք էլ ենք մեր հայրենիքի ապագա զինվորները»-ասում է աշակերտ Սարգիս Սողոմոնյանը:
Բացի տղաներից նաև աղջիկներն էլ են լավ յուրացնում հմտությունները: Կրթօջախում շեշտը դրված է նախնական զինպատրաստության բոլոր բաղադրիչների վրա: Դպրոցում հերթական դասը փոքր-ինչ այլ ձևաչափով էր: Տնօրենի և հյուրերի ներկայությամբ բաց դաս էր կազմակերպվել: Զինղեկը ներկայացնում էր թեման ու այն ամփոփում հարց ու պատասխանով:
Դասերին հավասարապես ու մեծ սիրով ներգրավված են թե՛ տղաները, թե՛ աղջիկները:
«Այս դասերը յուրաքանչյուր հայ պետք է իրացնի, քանի որ մեզ անհրաժեշտ է լավ հիմք դնել աշակերտների գիտակցության մեջ: Յուրաքանչյուր հայ պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը, քանի որ ներկայումս մենք այնպիսի դրության մեջ ենք, որ եթե անգամ պետք է լինի, աղջիկներն էլ պետք է գնան մարտի դաշտ»,-ասում է աշակերտ Էլեն Այվազյանը: