Ես ինձ առանց զինվորականի կյանքի չեմ պատկերացնում: Ռազմական համալսարանի ավագ դասախոս, գնդապետ Հրանտ Մանվելյանն է ասում՝ պատմելով կեսդարյա ծառայողական ուղին:
50 տարի համազգեստի մեջ լինելով՝ գնդապետ Մանվելյանն այսօր էլ առանց համազգեստի իր կյանքը չի պատկերացնում:
Ժամանակից շուտ կոչումներ ստանալը Մանվելյանի կյանքում սովորական դարձավ, երբ զորավարժություններում գերազանց ելույթների համար հերթական անգամ ու նորից հնչում էր իր անունն ու նոր կոչումը:
Պատմությունը կրկնվեց հրետանային ակադեմիան ավարտելուց պես, երբ արդեն մայոր Մանվելյանը նշանավեց գնդի հրամանատար:
Գնդապետ Մանվելյանը ծառայել է նաև Ավղանստանում: Տարիներ հետո Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումը ճակատագրական եղավ, որից Հայկական բանակում ծառայելու հրավերք էր ստացել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: