Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի տղամարդիկ գրեթե բոլորը սահմանապահներ են։ Սերյոժա Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող է, ասում է՝ դեռ երեխա ժամանակվանից է սիրում զինվորական գործը։
«Մեր հողը պետք է պաշտպանենք, մեր հայրենիքը մենք ենք պաշտպանելու»,-ասում է նա։
44-օրյա պատերազմի հերոս Ժիրայրը ևս այս գյուղից է եղել։ Նա Շուշիում է զոհվել։ Եղբայրը՝ Սևակը, պայմանագրային զինծառայող ու այժմ էլ շարունակում է ծառայությունը։
Հարազատները պատմում են, որ Ժիրայրը բոլորից գաղտնի կամավորագրվել էր, որ առաջինն ինքը մեկնի Արցախ։ Ընկերներին ասել էր, որ եղբորը՝ Սևակին դուստրն է սպասում, հանկարծ չպատահի այնպես, որ փոքրիկն առանց հայր մնա։
Թթուջրից Ժիրայրի ճանապարհը հասել էր Քարվաճառ, հետո Շուշի ու մնացել Շուշիում․․․
Մանրամասները՝ տեսանյութում։