ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Պապիկյանը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորվել են Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների միջև 2022 թ. սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:
Կարդալ նույն թեմայով․ ԶԼՄ-ները գնահատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագարծակցության հեռանկարները