Հայաստանում փետրվարի 2-ին կատարվել է 9595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 2359 հիվանդ, մահվան 8 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով` Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379266 դեպք, որոնցից 343714 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25944 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1543 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9608 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2754131 թեստավորում։