Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի: Մայիսի 30-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3317 է, փաստացի բուժվում է 5435-ը, գրանցվել է մահվան 127 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 57.081 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 48-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 8676 դեպք։