Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Մամուլի քարտուղարի տեղեկություններով ՝ ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։