Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 15-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16,667-ի, հիվանդներից 6,214-ն արդեն բուժվել է, մահացել է 269 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 864 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 703-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 9,957 դեպք, 119 մարդ մահացել է, 5,583-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 178,239 դեպք, ապաքինվել է՝ 151,417-ը, գրանցվել է մահվան 4,807 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 187,427-ի, ապաքինվել է 148,674 մարդ, արձանագրվել է 8,837 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 528,964-ի, ապաքինվել է 280,050 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 6,948 դեպք։