Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին և Արթուրի ծնողներին հանձնել իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։
Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։