Երեկ գիշեր Սյունիքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով 10 զինվոր տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Այս մասին Armenia Today -ին հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։
Մարզպետարանից նշեցին, որ զինվորները ստացել են թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածներ։
«Զինվորներն արդեն տեղափոխվել են հոսպիտալներ, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից։
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 20-ի երեկոյան հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։