Հայ ուխտագնացները և Լեռնային Ղարաբաղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանասարի հայկական վանքեր: Այս մասին հունիսի 28-ին հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք ուղեկցեցինք ուխտավորներին դեպի Գանձասարի վանք, ապահովեցինք նրանց անվտանգությունը և ծառայությունից հետո նրանց ուղեկցեցինք Ստեփանակերտ»,- ասել է խաղաղապահ զորախմբի սպա Սերգեյ Վիտկոն:
Ուխտավորների հավաքույթն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ ավտոշարասյուն 74 հոգու մասնակցությամբ շարժվել է դեպի Ամարասի վանք, իսկ երկրորդը՝ 98 հոգու մասնակցությամբ՝ Գանձասար: Ծառայությունից հետո հավատացյալներին հետ են ուղարկել: