Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանը: