Սեպտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252082 դեպք, որոնցից 235030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1639000 թեստավորում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 4654 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիեն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է: