Այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում: Այս մասին հայտնում են Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, պայմանավորված 44-օրյա պատերազմով, Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց։