Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է երեկ աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ ունեցած հանդիպումներին: Վարչապետը հայտնեց, որ նրանք հանդիպումներ են ունեցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
«Շատ մոտ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքների արձանագրմանը, որովհետև երեկվա այցն ամբողջովին եղել է գործնական ու նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին»,- ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ արդեն քննարկում են նախագծման ու նաև շինարարության մեկնարկի հարցերը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված այսուհետ երկկողմ շփումներ են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում: