ՀՀ կառավարությունը 141 մլն դրամ կհատկացնի Գլխավոր դատախազությանը՝ գլխավոր դատախազի, նրա տեղակալների և Հակակոռուպցիոն հանձնաժողովում դատախազների աշխատավարձերին հավելավճարներ սահմանելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 7-ին կառավարության նիստում։
Հավելավճարի անհրաժեշտությունը բխում է նրանց գործունեության ռիսկային բնույթով։
Գլխավոր դատախազի հավելավճարը կկազմի նրա աշխատավարձի 95%-ը, տեղակալների համար այդ թիվը 85% է, իսկ 19 դատախազի համար՝ 100%։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը համաձայնություն է տվել բարձրացնել ԱԱԾ-ի, Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերը։