Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՊԲ զինծառայող, ռազմագերի Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Արտակ Բեգլարյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կերաշխավորվի հայ զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում:
Արտակ Բեգլարյանը նաև նշել է, որ այս առնչությամբ պարբերական կապի մեջ է ԿՄԽԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ և փոխանցել իր մտահոգությունները։ Արցախի Մ-ԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրավիճակի դրական հանգուցալուծմանը։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները օգոստոսի 19-ին տեսակցել են Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։