Ավելի քան 500 երիտասարդներ երեկ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ֆլեշ-մոբ են կազմակերպել, որի ընթացքում լույսերով պատկերել են «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը:
Ֆլեշմոբը, որի մասնակիցները հեռախոսների լապտեներով սրտի զարկեր էին պատկերել, ուղղված էր աշխարհայի ուշադրությունը հրավիրել շրջափակված Արցախի վրա։ Նրանց պահանջը «Կյանքի ճանապարհը» բացելն է։
Թռչնի թռիչքի բարձրությունից են ցույց տվել Արցախի բաբախող սիրտը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
Մանրամասները՝ տեսանյութում։