• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Փետրուար 2023 16:29
  • 396.48
  • 433.59
  • 5.63
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Այս իրավիճակում երկու սցենար կա․ Ռուբեն Վարդանյան

Հայաստան,
18 Դեկտեմբեր 2022 12:58
ShareShareShare
Наш Telegram
Այս իրավիճակում երկու սցենար կա․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակակում երկու սցենար կա։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից։

Խոսելով ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան. «Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերից մեկն այս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների, աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց»:

Նա նշել է, որ այս իրավիճակում երկու սցենար կա: «Առաջինը պայքարելն է: Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, ըստ էության պատերազմը շարունակվում է: Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք: Դու կարող ես օգնության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքդ քո կողմից ամեն ինչ արել ես, ոչ թե ասում ես՝ ես թույլ եմ, փոքր եմ, եկեք ինձ օգնեք,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: Երկրորդ սցենարը, Ադրբեջանի երազած տարբերակն է՝ այստեղից մեր հեռանալը, ինչն անընդունելի է: Մենք դա երբեք չպետք է թույլ տանք: Պատերազմը շարունակվում է, ու այս իրավիճակում մենք պետք է կարողանաք կազմակերպված դիմակայել: Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ միասին պայքարելու և հաղթելու, որ մեր կյանքը, ապագան կառուցենք անկախ, անվտանգ Արցախում»:

Նա ընդգծել է, որ առաջին անգամ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, բայց միաժամանակ ուրախությամբ է արձանագրել, որ դա բացարձակապես չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին:

«Միակ ճանապարհը, որ մենք կարող ենք գնալ առաջ, միասին մեկ ուժեղ բռունցք դառնալն է, իրար նկատմամբ վստահությունը, հարգանքը, իրավիճակի լրջության գիտակցումը: Պետք է հասկանաք ու գիտակցենք, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Վստահությունը վերականգնելու համար մենք որդեգրել ենք թափանցիկ գործելաոճ, դրա համար եմ ես ամեն օր անձամբ տեղեկացնում մեր քայլերի մասին, որպեսզի նաև այդպես հաղթահարենք ապատեղեկատվությունը»,-ասել է պետնախարարը:

Հանդիպման մասնակիցներին իրենց սատարումն են հայտնել ուրբաթ օրը պետնախարարի կողմից հնչեցված համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախում ապրում է ժողովուրդ, որը ոչ միայն դիմանում է դժվարություններին ու ադրբեջանական շրջափակմանը, այլև պատրաստ է համախմբված պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: 

Tags: ԱրցախՄարտակերտՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

ԶԼՄ-ն նշում է Հայաստանի օմբուդսմենի հնարավոր թեկնածուի անունը

ԶԼՄ-ն նշում է Հայաստանի օմբուդսմենի հնարավոր թեկնածուի անունը

04 Փետրուար 2023 12:55

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը կարող է դառնալ օմբուդսմենի թեկնածու, գրում է «Հրապարակ»-ը։ Հրատարակությունը հիշեցրել է, որ այս պաշտոնում թեկնածուների...

Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

04 Փետրուար 2023 10:27

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝...

ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

03 Փետրուար 2023 20:33

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին...

Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

03 Փետրուար 2023 19:22

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը (ուղիղ)

03 Փետրուար 2023 15:47

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը (ուղիղ)

03 Փետրուար 2023 15:13

Ավելին
  • Լուրեր
Հունվարին ապահովվել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր․ ՊԵԿ

Հունվարին ապահովվել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր․ ՊԵԿ

04 Փետրուար 2023 16:26
ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

04 Փետրուար 2023 16:03
Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ

Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ

04 Փետրուար 2023 16:00
Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

04 Փետրուար 2023 15:29
Խուզարկել էին ՌԴ քաղաքացուն ու նրա ընկերուհուն և տարել գումար, հեռախոս ու անձնագրերը

Խուզարկել էին ՌԴ քաղաքացուն ու նրա ընկերուհուն և տարել գումար, հեռախոս ու անձնագրերը

04 Փետրուար 2023 14:40
Մոլդովան հույս ունի Ռումինիայի միջոցով Ադրբեջանից գազ ստանալ

Մոլդովան հույս ունի Ռումինիայի միջոցով Ադրբեջանից գազ ստանալ

04 Փետրուար 2023 14:28
Քաղաքացին Եռաբլուրի մուտքի անմխիթար վիճակի մասին է ահազանգել

Քաղաքացին Եռաբլուրի մուտքի անմխիթար վիճակի մասին է ահազանգել

04 Փետրուար 2023 13:45
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի պատրվակ է ստեղծում. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումը. վարչապետ

04 Փետրուար 2023 13:38

Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան

04 Փետրուար 2023 13:18
ԶԼՄ-ն նշում է Հայաստանի օմբուդսմենի հնարավոր թեկնածուի անունը

ԶԼՄ-ն նշում է Հայաստանի օմբուդսմենի հնարավոր թեկնածուի անունը

04 Փետրուար 2023 12:55
Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյանների ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան

Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյանների ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան

04 Փետրուար 2023 12:33
Ռոնալդուն սթրեսային վիճակում է․ Ալեքսանդր Գրիգորյան

Ռոնալդուն սթրեսային վիճակում է․ Ալեքսանդր Գրիգորյան

04 Փետրուար 2023 12:17
Էդուարդ Սպերցյանը հայտարարել է Եվրոպայում հանդես գալու ցանկության մասին

Էդուարդ Սպերցյանը հայտարարել է Եվրոպայում հանդես գալու ցանկության մասին

04 Փետրուար 2023 11:51
Բասկով, Գազմանով, Դոլինա, Բիլան, Գալուստյան․ Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 38 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց նկատմամբ

Բասկով, Գազմանով, Դոլինա, Բիլան, Գալուստյան․ Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 38 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց նկատմամբ

04 Փետրուար 2023 11:30
Փոխարժեքները Հայաստանում. դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում. դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ

04 Փետրուար 2023 11:04
Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը

04 Փետրուար 2023 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

04 Փետրուար 2023 10:27
Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին

Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին

04 Փետրուար 2023 10:00
Մոսկվայի դատարանը կալանավորել է  գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման գործով Telegram-ալիքի ադմինիստրատորին

Մոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման գործով Telegram-ալիքի ադմինիստրատորին

04 Փետրուար 2023 00:14
Հայտնի է դարձել «Գլադիատոր» սիքվելի թողարկման ամսաթիվը

Հայտնի է դարձել «Գլադիատոր» սիքվելի թողարկման ամսաթիվը

03 Փետրուար 2023 22:51

Նախորդ տարվա ընթացքում 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը

03 Փետրուար 2023 22:45
Կալանավորվել է «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ․ ՔԿ

Կալանավորվել է «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ․ ՔԿ

03 Փետրուար 2023 21:56
ԵՊՀ նախկին ռեկտորի կինն ու դուստրերը ապօրինի գույքի գործով հրավիրվել են դատախազություն

ԵՊՀ նախկին ռեկտորի կինն ու դուստրերը ապօրինի գույքի գործով հրավիրվել են դատախազություն

03 Փետրուար 2023 21:29
Romgaz-ը և SOCAR-ը Ադրբեջանից Ռումինիա գազ մատակարարելու համաձայնագիր կստորագրեն

Բուխարեստն ու Բաքուն ադրբեջանական գազի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել

03 Փետրուար 2023 21:03
ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

03 Փետրուար 2023 20:33
Ադրբեջանի իշխանությունները Շուշին և Բերձորը բնակեցնելու պլանների մասին են հայտարարել

Ադրբեջանի իշխանությունները Շուշին և Բերձորը բնակեցնելու պլանների մասին են հայտարարել

03 Փետրուար 2023 20:27
5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու քրգործով

5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու քրգործով

03 Փետրուար 2023 19:34
Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ փորձել են այրել  հայկական եկեղեցին

Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ փորձել են այրել հայկական եկեղեցին

03 Փետրուար 2023 19:26
Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

03 Փետրուար 2023 19:22
Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

03 Փետրուար 2023 18:23
ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

03 Փետրուար 2023 18:02
Չավուշօղլուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շանս է տեսնում

Չավուշօղլուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շանս է տեսնում

03 Փետրուար 2023 17:25
Դադարեցվել են Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ

Դադարեցվել են Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ

03 Փետրուար 2023 17:08
Հունվարին ապահովվել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր․ ՊԵԿ
Տնտեսություն

Հունվարին ապահովվել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր․ ՊԵԿ

04 Փետրուար 2023 16:26

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը...

Կարդալ
ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին
Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

04 Փետրուար 2023 16:03

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ