Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։
Կառավարությունից հայտնում են, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Փաշինյանի և Միշելի նախորդ հեռախոսազչույցը տեղի էր ունեցել մարտի 25-ին։ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ։ Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել էր ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։