Երևանի Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Արցախի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։
Ցուցարարները փորձել են ճեղքել կառավարության շենքի մուտքի ոստիկանական շղթան։ Ոստիկաններն, իրենց հերթին, փորձել են հետ մղել և բերման են ենթարկել ցուցարարներին։ Ցուցարարների կողմից շշեր ու քարեր են նետվել ոստիկանների և կառավարության շենքի վրա։
Ավելի ուշ ոստիկանությունը զգուշացրել է, որ բախումները շարունակվելու դեպքում կկիրառեն հատուկ միջոցներ: Ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարել ցուցարարների հետ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում զինված գործողություն սկսելու մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր Հայաստանին ներքաշել հակամարտության մեջ։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Ավելի ուշ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ոստիկաններն օգտագործել են խլացուցիչ նռնակներ։