Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը նաև բնակավայրեր հսկողության տակ առնելու ուղղությամբ է գործողություններ կատարել: 

«ԼՂ-ի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Ընդհանուր տեղեկությունը՝ դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ ԼՂ-ի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանը նաև գործողությունների տեղեկատվական ուղեկցում է իրականացնում: «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերների կողմից որևէ տեղեկատվություն չենք ստացել:

Իհարկե նաև ասել, որ սա անկանխատեսելի էր, չի կարելի: Մենք տեսնում էինք իրադրության լարումը և նաև այսօր ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր: Եվ փաստորեն դա արդարացվեց»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ և քննարկել իրադրությունը: 

«Ինչպես Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահի ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի:

Իհարկե, ցավոք, արդեն կան մեկնաբանություններ, որ փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Հայաստանը որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը: Դա է եղել մշտապես մեր օրակարգում»,- շեշտել է նա:

Վարչապետը տարօրինակ է համարել Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է:

«Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածը իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են ակամա խոցվել: Այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,- ընգծեց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ այս գործողության թիրախն ու նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք նույնը կրկնում են մեր մի շարք գործընկերներ, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի»,- հիշեցրեց նա։ 

Երկրի ղեկավարի խոսով՝ չպետք է հնարավորություն տալ, որ որոշ մարդիկ՝ ներքին ու արտաքին, ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ: «Ինչպես և սպասվում էր՝ տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Մենք այս պահին որևէ չհաշվարկված, կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,- հաղորդեց վարչապետը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Առնչվող Նորություններ

Արցախի լուծարման հրամանագիրն իրավական նշանակություն չունի․ Արտակ Բեգլարյան

Դադարեցրե՛ք արցախցիների դեմ ատելության քարոզը․ Բեգլարյանը՝ քաղաքական գործընթացներին արցախցիների մասնակցության մասին

Արցախցիներն ունեն բոլոր իրավունքները մասնակցելու ՀՀ քաղաքական գործընթացներին, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով դադարեցնել արցախցիների դեմ...

Ձգտում ենք կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձ․ Փաշինյան

Փաշինյանի փոխարեն ԱՊՀ վարչապետների հանդիպմանը մասնակցել է Բելառուսում ՀՀ դեսպանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Աշխաբադում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնել է TACC-ի թղթակիցը։Հայաստանի անունից հանդիպմանը...

ՀՀ ՊՆ-ն հայտնել է Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին
Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Թաիլանդի մրցաշարում հաղթել է մարոկկացի մրցակցին
Տարադրամի փոխարժեքը մայիսի 25-ին հայաստանյան բանկերում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Արցախի լուծարման հրամանագիրն իրավական նշանակություն չունի․ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանն ավելի քան 400 մլն դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը
ՀՀ նախագահի հրամանագրով հինգ սպա գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել
Փաշինյանն իր ուղերձում խոսել է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան ճանապարհի իր տեսլականի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին (ուղիղ)

Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈւ ղեկավար կազմին թիրախավորելուց

Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈւ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն...

Կարդալ

Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»-ը։ Աղբյուրը հայտնում է, որ նախնական տեղեկությունների...

Կարդալ