ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Աշխաբադում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնել է TACC-ի թղթակիցը։
Հայաստանի անունից հանդիպմանը մասնակցել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը ներկա չեն եղել նաև Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետները։ Փոխարենը հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ուզբեկստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովը։
Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել 2024 թվականի նոյեմբերի 7-8-ը՝ Ռուսաստանում։