«Հրապարակ»-ը գրել է, որ նախորդ ուշ գիշերին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, նա հավաքել է նեղ շրջապատին և ողջ գիշերը միասին են անցկացրել։
Ըստ տեղեկությունների՝ նա թիմին տեղեկացրել է, գուցե՝ ոչ ուղիղ տեքստով, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է այն։
«Սրանով էր թերևս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ»,- գրել է թերթը:
Ըստ հրապարակման, թեև երեկ ավելի մեծ ոստիկանական զորքեր էին բերվել հրապարակ, բայց կատարվածի առաջին ալիքը հանդարտվել էր և վստահ էին, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու։