Արտահերթ լիագումար նիստ չի կայանալու։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմադիրները ժամը 16։40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրվի, սակայն ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ինքը չի կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։
Նշենք, որ այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ: