ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին պարզաբանում է տարածել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացման մասին լուրերի առնչությամբ։
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ չնայած լուրի հերքմանը՝ շահարկումները շարունակվում են:
«Պաշտպանության նախարարությունը հաստատում է իր հայտարարությունն այն մասին, որ մարտին ադրբեջանական ստորաբաժանումների՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ 1 կմ առաջխաղացման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս հայտարարությունը հիմնավորվում է այս տարածքի տարբեր ժամանակաշրջանների դիտարկումների արդյունքներով։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս հատվածը, որն ըստ խորհրդային քարտեզների գտնվում է Հայաստանի տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2021 թվականի գարնանը։