Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ ՊՆ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի սահմանագոտում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել։ Իսկ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն էր, Բյուրական համայնքի բնակիչ, բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ: