Տավուշի սահմանապահ Դովեղ գյուղում դեպի Ադրբեջան հոսող առվի ջուրն այսուհետ կծառայի գյուղացիների տնամերձ հողատարածքների ոռոգման նպատակին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:
«Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ սահմանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք լուծում: Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում են միջինացված 10%-ի չափով։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը»,-նշել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ գյուղամիջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:
Սիրելի հայրենակիցներ, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ, սահամանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք…
Опубликовано Sipan Pashinyan Суббота, 12 сентября 2020 г.
«Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան»,-ընդգծել է պատգամավորը։