Armenia Today-ի նկարահանող խումբը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որտեղ այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների մասնակիցների թիվը ըստ ԿԸՀ-ի 31820 քաղաքացի է։
Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի թեկնածությունն առաջադրած «Շանթ Դաշինք» կուսակցությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Դանիելյանը:
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են երկրի 5 համայնքներում:
Համամասնական ընտրակարգով համայնքապետեր են ընտրում Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան համայնքներում:
Կոտայքի մարզի Արզնի քաղաքում, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընթանում են ավագանու անդամների ընտրություններ: