«Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար Ամերիկյան Disney+ ծառայությունը արգելափակել է։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը, նշելով՝ որոշման կայացման պատճառը այս ռասայական կարծրատիպերն են:
Պարբերականի հաղորդմամբ՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմն արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկ»: Իսկ «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմում կատուներից մեկն ունի ձգված ասիական աչքեր և դուրս ցցված ատամներ, որն ընկալվել է որպես «Արևելյան Ասիայի ժողովուրդների ծաղրանկար»:
«Դամբո»-ն ծաղրում է հարավային պլանտացիաներում գտնվող աֆրոամերիկացի աշխատողներին:
Ի դեպ՝ 7 տարեկանից բարձր օգտատերերի համար այդ մուլտֆիլմերը բաց են։