Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը Գեղասահքի ռուսաստանյան գավաթի եզրափակչում զբաղեցրել է երրորդ տեղը:
Ադելիան ազատ ծրագրով սահել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Նա 204,22 միավորով բրոնզե մեդալի է արժանացել։
Ադելիայի մարզիչ Էթերի Տուտբերիձեն այնքան էլ գոհ չի մնացել կատարումից: Նրա խոսքով՝ Ադելիան բավարար հուզական չի եղել և ունեցել է որոշ թերություններ: