81 տարեկանում մահացել է բրիտանական The Rolling Stones ռոք խմբի թմբկահար Չարլի Ուոթսը։ Այս մասին հայտնել է երաժիշտի պաշտոնական ներկայացուցիչը. հաղորդում է BBC News-ը:
«Մեծ վշտով հայտնում ենք մեր սիրելի Չարլի Ուոթսի մահվան մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նա մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ իր ընտանիքի շրջապատում։