Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա իտալացի ակորդեոնահար Սիմոնե Զանկինի համերգը՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին։
Նրան կնվագակցի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Համերգի դիրիժորը Ֆեդերիկո Մոնդելչին է, մենակատարումներով հանդես կգա Սիմոնե Զանկինին։ Ծրագիրն ամբողջությամբ Աստոր Պիացոլայի ստեղծագործական ցանկից է։