Գերմաներենի ամսվա շրջանակում նոյեմբերի 2-ին՝ ժամը 16-ին, ՀԲԸՄ դահլիճում կկայանա բեթհովենյան համերգ՝ ԱՐՏ դաշնամուրային քառյակի կատարմամբ: Համերգի կազմակերպիչը Գերմանական կրթամշակութային կենտրոնն է: Մուտքն ազատ է: Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։
Անգելիկա Հարությունյան – դաշնամուր
Կարմեն Թոսունյան – ջութակ
Յանա Դարյան-ալտ
Արամ Թալայան-թավջութակ