Հայ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Իտալիայի Ջոյա դել Կոլե քաղաքում անցկացված «Պիետրո Արջենտո» XXIV միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի և կրթաթոշակի։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։
Նշենք, որ միջազգային երաժշտական մրցույթն անցկացվում է Ջոյա դել Կոլեում 1998 թվականից մինչև 35 տարեկան դաշնակահարների շրջանում։
Մրցույթին մասնակցում են կամերային համույթներ (զուգերգեր դաշնամուրով և առանց դաշնամուրի, ներառյալ դաշնամուր՝ 4 ձեռքով), կամերային անսամբլներ և նվագախմբեր, ներառյալ ջազային անսամբլներ և նվագախմբեր, ինչպես նաև առանց տարիքային սահմանափակման վոկալիստներ, օպերային կատարողներ և օպերային դուետներ:
Տասնութամյա Լաուրա Գալստյանն այժմ սովորում է Գերմանիայի Մանհայմի Վոլֆրամ Շմիթ Լեոնարդիի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում՝ դասեր վերցնելով ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանից։