Հայտնի է Ռոբի Քոլթրեյնի՝ «Հարի Փոթերի» կինոշարքում Հագրիդի դերակատարի մահվան պատճառը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Հրատարակության տվյալներով՝ դերասանը մահացել է մի շարք օրգանների անբավարարության հետևանքով։ Նշվում է, որ Քոլթրեյնը նաև սեպսիս ուներ, ստորին շնչուղիների վարակ, գիրություն, երկրորդ կարգի շաքարախտ և սրտի արգելափակում:
Հիշեցնենք, որ 72-ամյա Ռոբի Քոլթրեյնի մահվան մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 14-ին: Դերասանը մահացել էր Շոտլանդիայի Ֆոլկիրքի մոտ գտնվող հիվանդանոցում: