Միխայիլ Գալուստյանը ծննդյան առթիվ օրիգինալ շնորհավորանք է ստացել:
Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի շոումեն և հումորիստ Միխայիլ Գալուստյանն այսօր նշում է ծննդյան օրը: Նա դառնում է 43 տարեկան։
Ծննդյան առթիվ դերասաններ Աննա Ուկոլովան և Դմիտրի Նովիցկին բանաստեղծություն են նվիրել րան:
«Սերգեյ և Սուսաննա, շնորհակալություն Ձեր որդու համար:
Վիկտորիա, Ձեր ամուսինը նվեր է բոլորիս համար:
Էլինա, Էստելլա, ձեր հայրիկը կրակ է, սուպեր ուժ:
Փառք երկնքին և հայ Աստվածներին»,-գրել են նրանք։
Միխայիլ Գալուստյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 25-ին Սոչիում՝ հայ ընտանիքում։ 2006-2012թթ.եղել է «Наша Russia» հումորային էսքիզների մասնակից։ 2019 թվականին Գալուստյանը երգչի կարիերան սկսել է Սուպեր Ժորիկ կեղծանունով։ 2021 թվականի սեպտեմբերին Օլգա Բուզովայի հետ դարձել է TNT-ի՝ «Звезды в Африке» շոուի հաղորդավար։