Մոսկովյան «Լունա» թատրոնը հաստատել է 37-ամյա դերասանուհի Նատալյա Ստեշենկոյի (Սեմագո) մահվան մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Մշակութային հաստատությունը չի նշել կնոջ մահվան պատճառը։ «Ցավոք սրտի, սա նման աղետի։ Նա արագ մահացավ։ Հայտնի է, որ նա հիվանդացել է, շտապօգնություն է կանչել ու հանկարծամահ եղել։ Առայժմ մեզ հայտնի են միայն նման տեղեկություններ, որոնք ցնցել են մեզ»,- ասել է ադմինիստրատորը:
37-ամյա արտիստուհու մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 29-ին։ Ստեշենկոն ապրում էր Մոսկվայի Ռոստովսկայա փողոցում գտնվող բնակարանում։ Ոստիկանություն են կանչել հարևանները, որոնց օգնության է կանչել դիակը հայտնաբերած երեխան։ Նախնական տվյալներով՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նատալյա Ստեշենկո Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո հանդես էր գալիս «Լունա» թատրոնում: 2000 թվականին նա դարձել է «Միսս Ղազախստան» մրցույթի հաղթող։