Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ֆրանսիացի և ռուս երաժիշտների մասնակցությամբ, հաղորդում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունը:
Միջոցառման ծրագրում է Մոցարտ(Դաշնամուրի կոնցերտ թիվ 25 դո մաժոր, K.503 /29-31 ր./): Մենակատարը կլինի Լյուկա Դեբարգը (Ֆրանսիա):
Համերգի երկրորդ բաժնում կհնչի Բրուքների թիվ 2 սիմֆոնիան (1892թ. խմաբգրության) /58-60 ր./:
Համերգը տեղի կունենա դիրիժոր Վալենտին Ուրյուպինի (Ռուսաստան) ղեկավարությամբ ապրիլի 14-ին, ժամը 19:00-ին: Տոմսերի արժեքը՝ 3000-ից 8000 դրամ։