Կաննի կինոփառատոնում կայացել է «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» հնագետ արկածախնդիրի մասին հինգերորդ և վերջին ֆիլմի պրեմիերան։ Պրեմիերայից հետո դերասան Հարիսոն Ֆորդը հրաժեշտ է տվել Ինդիանա Ջոնսի դերին, որը նրա համար դարձել է ուղենիշ, հայտնում է Pravilamag.ru-ն։
Հանդիսատեսը ծափահարել է դերասանին, իսկ Հարիսոն Ֆորդը չի կարողացել զսպել արցունքները։ Դերասանը 5 րոպե հոտնկայս ծափահարությունների ներքո հրաժեշտ է տվել դերին։
Բացի այդ, պրեմիերայից առաջ Ֆորդին շնորհվել է «Ոսկե արմավենու ճյուղ»՝ ողջ կյանքի ընթացքում ունեցած վաստակի համար։ Իր ելույթում Հարիսոն Ֆորդը շնորհակալություն է հայտնել գործընկերներին (ռեժիսոր Ջեյմս Մանգոլդին, դերասանուհի Ֆիբի Ուոլեր-Բրիջին, դերասան Մադս Միկելսենին) և կնոջը՝ Կալիստա Ֆլոքհարթին։
«Ես այնքան հուզված եմ սա… Ես ունեմ մի ֆիլմ, որը դուք պետք է դիտեք, և այն իմ հետևում է: Ուրեմն թող գնամ և նորից շնորհակալություն հայտնեմ»,- ասել է դերասանը։
Այսպիսով՝ 80-ամյա Ֆորդը մարմնավորել է Ինդիանա Ջոնսին հինգ ֆիլմերում՝ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» (2023 թ.), «Ինդիանա Ջոնս. կորած տապանի արշավողները» (1981), «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (1984), «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը» (1989), «Ինդիանա Ջոնսը և բյուրեղյա գանգի թագավորությունը» (2008):
Ավինյանն օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օպերային երգիչ և դիրիժոր, տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, հայտնում է քաղաքապետարանի...