Երևանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին, հայտնում է tomsarkgh.am-ը։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 13-ին։ Սկիզբը՝ 19։00-ին։
Դասական երաժշտության սիրահարները կկարողանան ունկնդրել Ռախմանինովի Դաշնամուրի համար 2, թիվ 4 կոնցերտները, ինչպես նաև Ռապսոդիա Պագանինիի թեմայով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարներ Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Տոմսերի արժեքը 3000-10000 դրամ է։