Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ազդարարում է «Khachaturian 120» առցանց ձայնասփյուռի հեռարձակման մեկնարկը։
Հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնարավոր կլինի ունկնդրել առցանց ձևաչափով, 24/7 ամենամեծ լսարանն ունեցող ռադիոկայանների և երաժշտական ձայնադարանների միջոցով։
Շուրջօրյա հեռարձակումը հասանելի է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքում՝ www.babajanyanhall.org, ինչպես նաև հատուկ նախագծի համար ստեղծված www.radiokhachaturian.com կայքում։