Երկու երկիր՝ Լիբանանն ու Քուվեյթն արգելել են «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է Daily mail-ը:
Քուվեյթում ֆիլմն արգելվել է հասարակական էթիկայի պաշտպանության համար։ Լիբանանում, որպես արգելքի հիմք, նշել են համասեռամոլության քարոզչության մասին։
Լիբանանի մշակույթի նախարարը նաև հանդես է եկել «Բարբի» ֆիլմը արգելելու նախաձեռնությամբ՝ հայտարարելով, որ ֆիլմը «նույնասեռականություն է քարոզում» և հակասում է կրոնական արժեքներին:
«Բարբիի» արտադրության վրա մոտ 140 մլն դոլար է ծախսվել։ Ֆիլմից այս պահի դրությամբ ստացված հասույթն արդեն մի քանի անգամ գերազանցել է նշված բյուջեն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է է 2023 թվականի հուլիսի 21-ին։ «Բարբին» ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն ժանրի ֆիլմ, որի ռեժիսորն է Գրետա Գերվիգը։ Սցենարը գրել են Գերվիգը և Նոա Բաումբահը, հիմքը հանդիսանում են Mattel ընկերության Բարբի խաղալիքները։ Դերասանական կազմը գլխավորում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը, որոնք կատարում են Բարբիի և Քենի դերերը։