Նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ընթացքում կհնչեն մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի վերջին հեղինակային ստեղծագործությունները։
Համերգային ծրագրում է․
Դաշնամուրի սոնատ․ կատարող՝ Հայկ Մելիքյան։
Տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար․ կատարողներ` Արսեն Գրիգորյան (կլառնետ), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Անահիտ Դիլբարյան (դաշնամուր)։
Տոկատ․ կատարող՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր)։
Երկու արիա ձայնի և նվագախմբի համար (փոխադրում ձայնի և դաշնամուրի համար). kատարողներ՝ Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո), Ելենա Վարդազարյան (դաշնամուր)։
Երեք պիես երկու դաշնամուրի համար. կատարողներ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Անահիտ Դիլբարյան (դաշնամուր)։